Շրի Լանկայում ձերբակալվել է արհմիության առաջնորդ Իոսիֆ Ստալինը, ով մասնակցել է բողոքի ցույցերին, որոնք հանգեցրել են երկրի նախագահի հրաժարականին։ Ըստ The Guardian-ի՝ Շրի Լանկայի Ուսուցիչների միության քարտուղար և ԽՍՀՄ առաջնորդի անվանակից Իոսիֆ Ստալինը դարձել է բռնաճնշումների ժամանակ ձերբակալված ամենաբարձրաստիճան ակտիվիստը: Ստալինի գրասենյակը հայտնել է, որ նա ձերբակալվել է «մայիսին դատարանի որոշման խախտմամբ ցույց անցկացնելու համար»: |