ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Եռամսյա զորավարժությունների մասնակից, հանկարծամահ եղած Ատոմ Հարությունյանը Կուրթանից էր
20:00, 04.08.2022 | mamul.am
7000 | 0

Քնած ժամանակ հանկարծամահ եղած՝ եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային 44-ամյա Ատոմ Հարությունյանը Լոռու մարզի Կուրթան գյուղից էր։

Նա ուներ երեք զավակ՝ երկու դուստր և մեկ որդի։ Երկու երեխաներն անչափահաս են, դպրոց են հաճախում։ Ինքն ապրում էր կնոջ, երեխաների և մոր հետ։
Համագյուղացու փոխանցմամբ՝ զորավարժություններն անցկացնելու նպատակով Ատոմ Հարությունյանին ուղևորել էին Վարդենիս, գրում է «Նյուզ»-ը։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր