ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Պատերազմն Ուկրաինայում դեռ ծաղիկներն են». ըստ Զելենսկու՝ ինչ է սպասվում աշխարհին, եթե Ռուսաստանը հաղթի
21:00, 04.08.2022 | mamul.am
7382 | 0

Եթե ​​Ռուսաստանը հաղթի Ուկրաինայի պատերազմում, ապա հենց պատերազմը, էներգետիկ և պարենային ճգնաժամերը ծաղիկներ կթվան։ Այս մասին աֆրիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Եթե Ռուսաստանի Դաշնությունը հաղթի այս պատերազմում, սա կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, ես դրանում համոզված եմ, նույնը կսկսեն անել աշխարհի խոշոր միահեծանները, աշխարհում քաոս է լինելու»,- ասում է նա։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ հրահրված պարենային վտանգը, հրահրված էներգետիկ ճգնաժամը, Ռուսաստանի կողմից հրահրված պատերազմը՝ «սա սկիզբն է, սրանք ծաղիկներ են՝ համեմատած այն բանի հետ, ինչ տեղի կունենա»։

«Աստված մի արասցե, որ Ռուսաստանը հաղթի այս պատերազմում, ինչքա՞ն կարելի է այս փոցխի վրա ոտք դնել»,- հավելել է Զելենսկին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր