Գիշերը հակառակորդը գնդակոծել է Խարկովը, երեք մարդ վիրավոր է։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ «Հարվածների են ենթարկվել բնակելի շենքեր, խանութներ, վնասվել բազմաթիվ տներ, ուսումնական հաստատություն»,- նշել է նա: |