ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մոսկվան դեռ չի տեսել Փաշինյանի առաջարկները». Լավրով
11:06, 05.08.2022 | mamul.am
6482 | 1

Ռուսաստանը դեռ չի տեսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք տեսել հստակ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկել՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության համատեքստում, ուստի հիմա չեմ կարող գուշակել»,- պատասխանել է Լավրովը՝ արձագանքելով Փաշինյանի ելույթին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր