ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա որդու՝ գործարար Ալեքսանդր Յանուկովիչի դեմ, հայտնում է BBC-ն: Նախկին նախագահը և նրա որդին ցուցակում են՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության, պետության կայունության և անվտանգության խաթարման գործում ունեցած դերի համար։ Յանուկովիչը և նրա կառավարության մի շարք անդամներ առաջին անգամ հայտնվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում 2014 թվականին՝ հեղափոխությունից հետո Ուկրաինայում հարուցված քրգործի հիման վրա։ |