Չինաստանի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ընտանիքի դեմ՝ Թայվան կատարած «սադրիչ այցի» համար, ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ Փելոսիի մեկօրյա այցը Թայվան վերածվել էր Վաշինգթոնի ու Պեկինի միջև բաց հակամարտության: |