Ֆրանսիան այժմ Ռուսաստանի համար բարեկամ երկիր չէ՝ պատժամիջոցների և հակառուսական այլ գործողությունների պատճառով։ Այս մասին ուրբաթ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը: «Ֆրանսիան ոչ բարեկամական պետություն է՝ այն գործողություններով պայմանավորված, որոնք վերջինը ձեռնարկում է մեր երկրի նկատմամբ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով երկու երկրների հարաբերությունների մասին հարցին։ |