ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Արցախի կարգավիճակը հնարավոր է քննարկել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում». Արամ Սարգսյան
17:24, 05.08.2022 | mamul.am
2800 | 0

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Արցախի կարգավիճակը հնարավոր է քննարկել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում: Այլ ձևաչափ, որում պատրաստ են քննարկել, ուղղակի գոյություն չունի, ուստի տրամաբանական է, որ հայկական կողմը խնդիրը ՄԽ տեղափոխելու ջանքեր է գործադրում։ Բարեբախտաբար ՀՀ մոտեցմանը կողմ են ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Դեմ են Ռուսաստանը, Ադրբեջանը ու Թուրքիան։ Ես Արցախի կարգավիճակի քննարկման կողմնակիցն եմ ու այդ խնդրում ինձ աջակից եմ համարում ԱՄՆ-ին ու Ֆրանսիային: Ովքեր ՌԴ-ին են աջակցում, դեմ են Մինսկի խմբին, հետևաբար դեմ են կարգավիճակի քննարկմանը, հետևաբար աջակցում են Ադրբեջանին ու Թուրքիային։ Սրանից պարզ ընտրության տարբերակ չկա»։

Աղբյուրը` Արամ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր