ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 416.27, EUR 406.03, RUB 7.25, GBP 459.31
+19 °C, +14 °C ... +23 °C Վաղը`+25 °C
«Հայաստանը շարունակում է մնալ քաղբանտարկյալներ ունեցող երկիր»․ Արշալույս Զուրաբյան
19:54, 05.08.2022 | mamul.am
1060 | 0

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «44-օրյա պատերազմից հետո Գորիս-Կապան մայրուղու 21 կմ հատվածը Փաշինյանը հանձնեց ադրբեջանցիներին։ Միայն այս փաստը լիուլի բավարար է գործող վարչախմբի ու վարչապետի աթոռին կառչած անձի նկատմամբ պետական դավաճանության մեղադրանք առաջադրելու համար։

Վերջին չորս տարիների խայտառակ կլանային կառավարումը, թշնամուն սկուտեղի վրա հայրենիքի տարածքների մատուցումը, ակնհայտ կոռուպցիոն դրսեւորումները, բացահայտ ցինիզմը, սուտն ու կեղծիքը, շարունակվող նենգ ու ազգադավ քայլերը երկիրը կանգնեցրել են անդունդի եզրին։

Հայաստանը շարունակում է մնալ քաղբանտարկյալներ ունեցող երկիր։ Հալածանքների են ենթարկվում նրանք, ովքեր գիտակցում են իրավիճակի ամբողջ լրջությունը և փորձում են այս մղձավանջից դուրս գալու ելքեր որոնել։ Իրավիճակը ոչ թե սարսափելի է, այլ վաղուց դժոխային, ինչը սպառնում է վերջնական հայրենազրկմամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր