ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Նայում եմ տարիներ առաջ կատարված այս լուսանկարին և ապշում»․ Սենոր Հասրաթյան
19:18, 05.08.2022 | mamul.am
7216 | 2

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Մարդ ինչքան պետք է միամիտ ու դյուրահավատ լինի, որ իր ապրածն ու տեսածը (թեկուզ բավականին թերացումներով) մի կողմ դնի և կուրորեն հավատա նրանց, ովքեր տարիներով, դրսից ներդրված երկու կոպեկի դիմաց, անխնա սևացնում ու ավերում էին այն ամենը, ինչ ստեղծվել էր ծանր ու դաժան մաքառումների գնով և հանուն որի հազարավոր հայորդիներ տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը...

Մարդ ինչքան պետք է անինքնասեր, շահամոլ ու եսակենտրոն լինի, որ իր իսկ ձեռքով տարիներ շարունակ ստեղծածն ու կառուցածը հիմնահատակ քանդող անհայրենիք ստահակներին այս ամենից հետո շարունակի հավատալ...

Նայում եմ տարիներ առաջ կատարված այս լուսանկարին և ապշում, թե մարդ ինչքան պետք է սեփական անցյալն ատի, որ ունակ լինի հրաժարվել այն ամենից, որով ժամանակին և՜ անհաղթ էր, և՜ հպարտ...
Հ.Գ.-Առջևում սեպտեմբերն է՝ հայկական անկախ պետականությունների ստեղծման ամիսը: Տարիներ առաջ՝ այս օրերին, մենք զբաղված էինք տոնական զորահանդեսների նախապատրաստությամբ... Այսօր չգիտենք, թե ինչ է լինելու սեպտեմբերի 2-ին, իսկ սեպտեմբերի 21-ին արդեն հայտնի է՝ երգելու է Սպիտակցի Հայկոն...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր