Հատուկ հանձնարարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրում է. «Այսօրվա գրառում-վերլուծության մեջ չէի մատնանշել անուն-ազգանուններ, թե խոսքն ո՞ւմ մասին է գնում և թե կոնկրետ ո՞ր «ընդդիմադիրներն» կամ «փորձագետներն» են, որ Հայաստանում, մեր լեռնաշխարհի օդը շնչելով, ծառայում են թշնամի պետությանը: Գրառման հրապարակումից հետո, ոմանք իրենց նույնականացնելով նշածս երևույթների հետ վրդովված, որ բացահայտվել են, արձագանքում են ինձ տարատեսակ վիրավորանքներով: Բնականաբար ասվածին ավելացնելու բան չունեմ, հիմա նորմալ լյուստրացիա եղաք և ինքներդ ստանձնեցիք նկարագրված ապազգային գործելաոճի ծանր բեռը: Ցավոք դա ձեր վերջին «պասը» չէ Ադրբեջանին»։ |