ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ընդդիմությունն արձակուրդի մեջ է մինչև սեպտեմբեր»․ Ավետիք Իշխանյան
22:36, 05.08.2022 | mamul.am
3742 | 0

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՇՈՒՏՈՎ ԵՐԵՎԱՆԸ

Արցախի Հանրապետության Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերի բնակիչներին, նույն Արցախի ղեկավարություն կոչվածը 20 օր ժամանակ է տվել բնակավայրերը լքելու համար։ Իսկ Հայաստանո՞ւմ․․․ ամեն ինչ հանգիստ է։ Վարչապետ կոչեցյալն ադրբեջանցիներին հրավիրում է Հայաստան, հայտարարում, որ կատարել է իր բարեկիրթ տիրոջ հրահանգը՝ հայկական զինված ուժերը հանելով Արցախից։ Ընդդիմությունն արձակուրդի մեջ է մինչև սեպտեմբեր։ Ժողովուրդը շարունակում է իր «երջանիկ» առօրյան։ Հավանաբար, բոլորը հույս ունեն, որ Երևանն օկուպացնելուց առաջ, թշնամին, վարչապետ կոչեցյալի շուրթերով երևանցիներին Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր