ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ու սա՝ ԱՀ տարածքային նախարար դարձված Հայկ Խանումյան կոչեցյալը, որը 2018-ին ծաղրում էր այն անձանց, որոնք զգուշացնում էին, թե ինչ վտանգներ են մոտ ապագայում գալու, այսօր Աղավնոյում ու Բերձորում հայտարարում ու վերջնաժամկետ է հայ բնակչությանը տալիս, որ մինչև օգոստոսի 25-ը լքեն իրենց տներն ու բնակավայրերը»։ |