ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Միգուցե մենք էլ ենք մեղավոր, որ մինչև հիմա չենք հասկացել այս իրականությունը»․ Գևորգ Թոսունյան
00:36, 06.08.2022 | mamul.am
3790 | 1

Լրագրող Գևորգ Թոսունյանի գրառումը․ «2020-ի դեկտեմբերի 14 - Խծաբերդ ու Հին թաղեր հատվածում գերեվարվեցին շիրակցի կամավորականներ, նրանց Արցախ էին տեղափոխել տեղանքի մասին զրո գիտելիքներով, առանց նորմալ զենքի ու համազգեստի, փաստացի շրջափակման մեջ գտնվող տարածքում։
2021-ի մայիսի 12 - ադրբեջանական զինուժը «ճեմելով» ներխուժեց Հայաստանի տարածք ու դիրքավորվեց, հետագայում իշխանությունը պատճառաբանեց, որ պատերազմից հետո սահմանը երկարել է, տեղանքը շատ անբարենպաստն էր դիրքավորվելու համար։
2021-ի նոյեմբերի 10 - ադրբեջանցիները փակեցին Գորիս-Կապան ճանապարհը, այլընտրանքայինը պատրաստ չէր, չկային նաև Շուռնուխին, Ճակատենին ու մյուս գյուղերին միացնող ճանապարհները, պետությունն անգամ չէր էլ սկսել կառուցումը։ Արդյունքում մի քանի համայնքներ կտրվել էին խոշոր քաղաքներից ու հայտնվել շրջափակման մեջ։

2022-ի օգոստոսի 25-ին պետք է մարդիկ հեռանան Բերձոր և Սուս գյուղերից, Արցախի հետ կապը լինելու է Կոռնիձորով, այս ճանապարն էլ պատրաստ չի, առավել ևս չկան ենթակառուցվածքներ, հետևանքները անկանխատեսելի են ու ցավոք՝ ոչ բարենպաստ մեզ համար։
Ինչո՞ւ ենք պատերազմից հետո պայքարում բացառապես հետևանքների դեմ, ինչո՞ւ հնարավոր չի լինում կանխել դրանք, մեղավորն ո՞վ է, միգուցե մենք էլ ենք մեղավոր, որ մինչև հիմա չենք հասկացել այս իրականությունը, միգուցե սա մի ձնագնդի ա, որ սարի վրայից գլորվում ա ու հիմա այն վիճակում է, որ ոչ մի դեպքում կանգնեցնել հնարավոր չի, պետք ա հասնի ստորոտին։»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր