ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Աղավնոյի թալանն սկսված է»․ Նաիրի Հոխիկյան
21:30, 05.08.2022 | mamul.am
6654 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղավնոյի թալանն սկսված է։

Շտապե՛ք, անհայրենիքնե՛ր, քանի դեռ հնարավորություն կա, գնացե՛ք, քանդե՛ք մեր հայրենակիցների քրտինքով սարքած տները, գողացե՛ք՝ ինչ կարող եք, կտրե՛ք Աղավնո գետի ափի ծառերը։

Տեղացիների հետ խոսում եմ, լացելով պատմում են, թե ինչպես են հատկապես Սյունիքի արդեն նախկին մարզպետի մի խումբ ազգականներ, որոնք հիմա էլ գյուղապետի պաշտոններ են զբաղեցնում, բեռնատարներով մտել Աղավնո և Բերձոր։

Նիկոլ Փաշինյանի մյուս մանկլավիկներին էլ շտապեցնեմ, արագացրե՛ք, հայրենիքը թալանելու ժամանակ քիչ ունեք, մտե՛ք, գողացե՛ք, տարե՛ք, կերե՛ք, գուցե կշտանաք երկիրը գռփելուց։

Աղավնոյիս թալանի մեկնարկը տրված է։ Վայելե՛ք, սիրելի՛ ժողովուրդ։ Դուխո՛վ»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր