ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+4 °C, 0 °C ... +4 °C Վաղը`+6 °C
«Հուսահատության ալիքը փակուղի է մտցրել երկիրը». Բաբկեն Հարությունյան
02:06, 06.08.2022 | mamul.am
2279 | 0

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը. «Հուսահատության ու անճարության ալիքը փակուղի է մտցրել մեր երկիրը։ Ոմանք ընդդիմությունից պահանջում են որևէ կերպ կանխել նիկոլիզմի բերած հերթական աղետը, ոմանք չգիտակցելով շարունակում են ամեն ինչում մեղադրել «նախկիններին», ոմանք հոգնել և փախչում են իրենք իրենցից, ոմանք էլ թքած ունեն հայրենիքի և իրենց ներկայի ու ապագայի վրա։

Մարդկանց տրամադրությունները հիմնականում այսպիսինն են։ Իշխանությունից ակնկալիքներ չկան, հավաքական ընդդիմությունը ներկա պահին ունակ չէ ցանկալի արդյունք գրանցել։

Լավ, ի՞նչ անել: Գուցե մի որոշ ժամանակ էլ սպասել, ընթացքում փորձել ոչ միայն չխեղդվել ամբիցիաների մեջ, այլև գալ իրականություն, վերադիրքավորվել և հաջողությունը կբացի իր դռները։

Չասեք, թե էլ ուր սպասենք, էլի ենք կորցնում, մի բան անենք և այլն։ Հիշեք` կարևորը ոչ թե մի բան անելով բարձրախոսն ու բեմը մոնոպոլացնելն է, այլ` արդյունքին միտված գործելը։ Մնացածը սպառված, կրված տաֆտալոգիաներ են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր