ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Եկե՛ք իրադարձություններն իրենց անուններով կոչենք»․ Կարեն Հեքիմյան
01:06, 06.08.2022 | mamul.am
5011 | 0

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկե՛ք իրադարձություններն իրենց անուններով կոչենք:
2020թ նոյեմբերի 9-ի (10-ի) եսիմինչով հայտարարվեց Արցախից հայերի փուլային դեպորտացիայի մասին: Դեպորտացիայի մասին եսիմինչի տակ առկա է նաև Հայաստանի ղեկավարի ստորագրությունը: Դա նշանակում է, որ դեպորտացիան իրականացվում է եռակողմ (այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների) ջանքերով:
Դեպորտացիայի հաջորդ փուլը Բերձորն ու Աղավնոն են: Այդ փուլի «բարեհաջող» ավարտից հետո «ադրբեջանական» անկլավներն են, այնուհետև՝ «միջանցքը» («ճանապարհը»): Հետո՝ չգիտեմ:
Կարծում եք, որ 1915թ․ դեպորտացիան այլ ձևաչափո՞վ է ընթացել: Իհարկե՝ ոչ: Անուններն ու ազգանունները փոխեք, իսկ մնացածը նույնն է»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր