ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Բերձորը, Աղավնոն և Սուսը մեր հայրենիքի պաշտպանական վահանի մի կարևոր մասն են»․ Վարդան Ոսկանյան
03:06, 07.08.2022 | mamul.am
2296 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան ալիքում գրում է. «Եթե ոմանց թվում է, թե Բերձորը, Աղավնոն և Սուսն ինչ-որ հեռու և անհասկանալի վայրում են, ապա դրանք մեր սրբազան Հայրենիքի պաշտպանական վահանի մի կարևոր մասն են, որը թշնամուն նվիրելով ևս մեկ քայլով մոտեցնում ենք նրան մեր բոլորի տներին։

Բայց այս ամենից զատ, ամենածանր բաներից մեկը ամոթն է՝ անսահման, անտանելի ու հոգեմաշ ամոթը, ամոթն այն բանի համար, որ ինչ-որ բարբարոսներ և նրանց կամակատար խմբակ անում են այնպես, որ մեր սերունդները թքեն մեր գերեզմանների վրա, քանի որ անարժան ենք եղել այս դրախտային լեռնաշխարհի տերը լինելու բարձրագույն կոչմանը՝ այն մաս առ մաս զիջելով բարբարոսական հորդաներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր