Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի թվիթերյան գրառումը․ «Միջազգային կառույցներն ու առաջնորդներն իրենց վերջին հայտարարություններում կրկին արհեստական չեզոքություն են պահպանում հայկական ու ադրբեջանական կողմերի միջև, մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և ռուս խաղաղապահները խախտումներ են արձանագրել Ադրբեջանի կողմից։ Նման պարիտետը հանգեցնում է ուժի կիրառման կեղծ լեգիտիմացման»: |