ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Կարևորը՝ Արծվաշենը վերադարձնելու հստակ ծրագրի մշակումն ու իրագործումն է». Կարեն Հեքիմյան
12:18, 06.08.2022 | mamul.am
3679 | 0

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի առաջ օկուպացվեց ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը: Թողնենք մի կողմ այն հանգամանքը, որ Արծվաշենը դավաճանաբար հանձնելու վերաբերյալ առկա են ողջամիտ կասկածներ: Դա կարևոր է, սակայն առաջնային չէ: Չի կարելի անվերջ հետ նայել: Արծվաշենը հանձնողներին պատժելու գործընթացը պետք է իրականացնել Արծվաշենը վերադարձնելու գործընթացի հետ զուգահեռ: Կարևորը՝ Արծվաշենը վերադարձնելու հստակ ծրագրի մշակումն ու իրագործումն է:
30 տարվա ընթացքում, հնարավորության սահմաններում, իրագործվել են Արծվաշենի «չմոռացման» համար գործողություններ, որոնք անհատական էին, համակարգված բնույթ չէին կրում: Այդօրինակ գործելակերպն իրեն սպառել է, քանզի այն նպատակները, որոնք դրված էին անհատների կողմից իրականացվել են: Մասնավորապես՝ Արծվաշենի վերաբերյալ բոլորը տեղեկացված են, Արծվաշենը ընդգրկվել է ՀՀ գրեթե բոլոր պետական և հանրային նշանակության կազմակերպությունների կողմից ներկայացված քարտեզներում, Արծվաշենի խնդիրն ինչ-որ չափով ընդգրկվել է միջպետական բանակցություններում, Արծվաշենի խնդիրը հանրային գիտակցությունում տարակուսելի չէ: Դա լավ է: Սակայն, բավարար չէ Արծվաշենի վերադարձի գործընթացը սկսելու համար: Նման գործընթացը պահանջում է հստակ ծրագիր և համակարգված մոտեցումներ: Այս տարի կփորձենք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Շատ բան հենց մեզանից է կախված: Ինչքան շատ անձ ներգրավված լինի ծրագրերում, այդքան արագ դրանք կիրականանան: Եվ հակառակը՝ քիչ ներգրավվածության դեպքում, ծրագրի իրականացումը կդանդաղի:
Համենայնդեպս ես վստահ եմ, որ կհաջողենք»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր