ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Զովաբերում տեղի ունեցած պայթյունից
14:18, 06.08.2022 | mamul.am
2966 | 0

Օգոստոսի 6-ին, ժամը 10։34-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կուտակած գազից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է հյուրասենյակի և կից կառուցած ավտոտնակի միջնապատը (մոտ 10 քմ), վնասվել՝ հյուրասենյակի գույքը․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Հ-ն (ծնված 2000թ.) և Տ․ Մ-ն (ծնված 2000թ․) տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր