ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հանրությանը ներկայացնել ճշմարտությունը». Նորայր Նորիկյան
14:24, 06.08.2022 | mamul.am
3652 | 0

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը. «Ի՞նչու է Բերձորը հանձնվում հիմա․․

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության 6-րդ կետով երկու տարվա ընթացքում Լաչինը Ադրբեջանին հանձնելու դրույթ առկա չէ։
Սևով սպիտակի վրա գրված է, որ․․․ Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
Սա նշանակում է, որ 2020-2023թթ․ ընդամենը պետք է հաստատվեր նոր երթուղու կառուցման նախագիծ, ընդորում՝ կողմերի համաձայնությամբ։
Հիմա հարց է առաջանում․ հաստատվե՞լ է, արդյոք, այդ նախագիծը, թե՞ ոչ։
Առկա՞ է արդյոք, Հայաստանի համաձայնություն, թե՞ ոչ, եթե այո, ապա ե՞րբ և ո՞ւմ կողմից է տրվել այն։
Ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում Ռուսաստանը, և ինչո՞ւ է թույլ տրվում, որ Ադրբեջանի կողմից խախտվի եռակողմ հայտարարության պահանջները։
Հայաստանի իշխանությունները պարտավոր են հանրությանը ներկայացնեն ճշմարտությունը, թե ի՞նչ է տեղի ունենում այս գործընթացում։
Հ․Գ․ Եթե չխախտվեր այդ հայտարարությամբ ամրագրված դրույթների պահանջները, ապա առնվազն 5 տարի Բերձորի հանձնման մասին խոսք լինել չէր կարող, իսկ 5 տարվա մեջ շատ բան կարող էր փոխվել․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր