Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է TRT Haber-ը։ «Ես ևս մեկ անգամ հիշեցրի պարոն Պուտինին, որ մենք կարող ենք կազմակերպել նրա հանդիպումը Զելենսկիի հետ: Համոզված եմ, որ ուկրաինական ճգնաժամը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Էրդողանը: |