ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մի շաբաթ առաջ Երևանում հանդիպեցի Աղավնոյի գյուղապետին». Անիտա Հախվերդյան
15:12, 06.08.2022 | mamul.am
3805 | 0

Երգահան Անիտա Հախվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ մի շաբաթ առաջ Երևանում հանդիպեցի Աղավնոյի գյուղապետին՝ մի օրով էր եկել: Նստեցինք, որոշում առանք սեպտեմբերի 2-ին գյուղում երիտասարդեների համար մեկ օրյա վրանային ճամբար կազմակերպել: Փոքր քայլերի մարտավարությունը միշտ գերխնդրի լավագույն օժանդակությունն է: Գերխնդի՞ր, ստրատեգիա՞, կա՞մք, պետությո՞ւն: Պետություն են իմ ընկերներն ու անծանոթ ընկերներն են, որոնք կաթիլ կաթիլ փորձում են վիրավոր Արցախին արյուն տալ:
Էսօր Հայկ Խանումյանը հրահանգել է մինչև օգոստոսի 25-ը դուրս գալ Աղավնոյից, Բերձորից ու Ներքին Սուսից:
Ինձ ասեք՝ մարդու դիմադրողական շեմը որտեղ է ավարտվում, ինչքանից հետո է բանական մարդը գազան դառնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր