ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Օգոստոսի 25-ից հետո Արցախի առջև ավելի մեծ մարտահրավերներ են կանգնելու». Արման Բաբաջանյան
16:42, 06.08.2022 | mamul.am
3446 | 0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Երկու տարի կորցրինք «դաշնակցի» բանավոր խոստումների վրա հույսը դրած։ Բացի մի քանի տեղական և սփյուռքյան համատեղ, արժեքավոր, մասնավոր նախաձեռնություններից ոչինչ չձեռնարկեցինք, չպլանորեցինք։
Արդյունքում՝ երկիրը ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից դուրս բերելու ոչ քաղաքականություն կա, ոչ ռազմավարություն։
Չհավատացինք մեր կարողությունները զարգացնելու, պատերազմի ու պարտության շոկից ուշքի գալու, ոտքի կանգնելու, ոտքի մնալու ինքնուրույն հեռանկարին։
Բերեցինք մեզ հասցրինք այս հանգրվանին։ Կործանարար եզրագծին։
Արցախը պետք է պահել, Արցախը պետք է մնա հայկական։ Աղավոն, Բերձորը այսպիսի քստմնելի, ուժի սպառնալիքով, ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմամբ օգոստոսի 25-ին հանձնելուց հետո նոյեմբերի 9-ի հայտարարության անունը տալը, այդ փաստաթղթով նախատեսված դրույթները վկայաբերելը՝ դավաճանություն է։ Օգոստոսի 25-ից հետո Արցախի առջև ավելի մեծ մարտահրավերներ ու սպառնալիքներ են կանգնելու։
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Հայաստանը ոչնչացնելու ռուս-թուրք-ադրբեջանական դանդաղ իրագործվող դավադիր պայմանավորվածություն է։
Արցախի անվտանգության երաշխավորը հայ ժողովուրդն է, Արցախի պաշտպանության բանակն է, Հայաստանի զինված ուժերն են։ Ռուսները, բազմազգ խաղաղապահները, օկուպացիոն ուժերը չեն պաշտպանելու արցախցի մեր հայրենակիցներին։ Հակառակը պնդողները որոշել են հանձնել և Արցախը և Հայաստանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր