ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Արդեն հասկանալի է, թե ինչու և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին ձեռնտու է Նիկոլը». Պետրոս Մակեյան
16:24, 06.08.2022 | mamul.am
4152 | 0

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախից հրաժարվելու որոշում
Լաչինի միջանցքի ու Բերդձորի հանձնումը թշնամուն նշանակում է Արցախից հրաժարման և հայաթափման սկիզբ։
Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին ձեռնտու է Նիկոլը ու շարունակում են ամեն գնով պահել, որովհետև ՔՊ-ի հայտարարած «խաղաղության դարաշրջանը» այս տարածաշրջանում հնարավոր է դառնում ի հաշիվ Հայաստանի և հայ ժողովրդի շահերի՝ մաս-մաս հանձնելով մեր հայրենքը։
Նիկոլն ու իր ՔՊ-ականներն ատամներով են պահում իրենց անձնականը, նույնիսկ պատերազմի ժամանակ չհրաժարվեցին պարգևավճարներից, իսկ հայրենիքը և զինվորի կյանքն իրենց համար ոչ մի բան է։
Եթե ՔՊ-ականները հավատում են իրենց ասած «խաղաղության դարաշրջանին»ու վստահ են, որ Լաչինի հանձնման դեպքում Արցախն ապահով է, թող ՔՊ-ականները՝ Նիկոլի գլխավորությամբ, իրենց ընտանիքներով հիմնական բնակության տեղափոխվեն Արցախ, իսկ Արսեն Թորոսյանի տեսակը՝ Հադրութ կամ Շուշի, որով որոշակի անվտանգության ազդակներ կհաղորդեն Արցախի հայությանը, գուցե դրանից հետո դադարեն կազմաքանդել բանակը, և բյուջեի ռեսուրսները փոշիացնելու փոխարեն ներդնեն անվտանգության համակարգի ձևավորման գործում»:

Աղբյուրը` Պետրոս Մակեյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր