ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Պուտինը վախենում է, որ Էրդողանն ու Ալիևը կդավաճանեն իրեն»․ Թորոս Ալեքսանյան
17:12, 06.08.2022 | mamul.am
4599 | 1

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Պուտինը վախենում է, որ Էրդողանն ու Ալիևը կդավաճանեն իրեն, Իսրայելի նոր վարչապետը նույնպես հակված չի աջակցելու Պուտինին (ի տարբերություն նախորդի), եթե բանակցությունների արդյունքում Էրդողանին չի հաջողվել փարատել Պուտինի կասկածները, ուրեմն Պուտինը ստիպված կլինի Հայաստանի ու Արցախի հաշվին Ադրբեջանին տրվող նվիրատվությունները դադարեցնել (գոնե ժամանակավորապես), սակայն այսօր ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Արցախում ևս մի բարձունք հանձնվել է իրենց, այսինքն, այնուամենայնիվ, Պուտինն ու Էրդողանը դեռ լավ բարեկամներ են:

Մեծ հաշվով Ռուսաստանին, գոնե մի քանի օրով հարկավոր է ռազմական կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի հետ, ու դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվեն ռուսական մի քանի խաղաղապահներ: Ռուսները չնայած իրենց ունեցած թևավոր հրթիռների կեսից շատը արդեն իսկ օգտագործել են Ուկրաինայում, սակայն դրանց մնացած մասի 10 տոկոսն էլ հերիք է, որպեսզի Ադրբեջանի բոլոր նավթա և գազա հորատանքները ռմբակոծվեն ու շարքից դուրս գան, էլ չեմ ասում ադրբեջանական նավթա ու գազամուղների մասին: Բանն այն է, որ միակ զենքը, որը կարող է փրկել Ռուսաստանին ուկրաինական պատերազմում խայտառակ պարտություն կրելուց, դա աշխարհին էներգետիկ շանտաժի ենթարկելն է, որն արդեն իսկ կիրառվում է ռուսների կողմից, դա է պատճառը, որ ադրբեջանական նավթն ու գազը նրանց կոկորդին է կանգնած, ու նրանք մեծ հաճույքով կզրկեին Ադրբեջանին նավթի ու գազի արտահանումից, սակայն կա մի բան, որը հարկավոր է հաշվի առնել՝ Պուտինը անմնացորդ կերպով նվիրված է հրեական իդեային ու երբեք չի գործի հրեական ֆորպոստ հանդիսացող Ադրբեջանի դեմ:

(Ի դեպ ռուսների կողմից կազմակերպված հացահատիկի համաշխարհային մասշտաբի շանտաժը կարծես թե գլուխ չի գալիս, Էրդողանը փաստորեն թույլ չտվեց Պուտինին, որ նա աշխարհին սովի առաջ կանգնեցնի, Էրդողանը ցանկանում է իր կշիռը մեծացնել արևմտյան աշխարհի աչքում, որպեսզի եկող տարի չսատկացնեն իրեն)»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր