ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.28, EUR 415.50, RUB 6.72, GBP 491.88
+30 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+36 °C
«Սա չտեսնված, չլսված բան է»․ Սասուն Քոսյան
18:24, 06.08.2022 | mamul.am
5041 | 1

Արվեստագետ Սասուն Քոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բողոքի ակցիա Ռուսաստանի դեմ Արցախում՝ սա չտեսնված, չլսված բան է: Դա դեռ բավարար չէ, ևս մեկ բողոքի ակցիա արցախցիների կողմից Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց:

Սա նշանակում է, որ չկա չարիք առանց բարիքի: Ռուսներին շողոքորթելը, քծնելը, գովաբանելը ոչ մի դրական արդյունք չեն տվել, և չէին էլ կարող տալ: Ընդհակառակը, մատաղացու գառան հեզությամբ ռուս «փրկիչներին» ընդունողներին նրանք ավելի հանգիստ են դավաճանում:

Մնում է, որ բոլոր արցախցիները սա հասկանան և սկսեն պահանջներ դնել խաղաղապահների դիմաց և պատասխանատվություն ակնկալել, այլ ոչ թե դարավոր բարեկամության հեքիաթներ պատմեն:

Իսկապես, չկա չարիք առանց բարիքի: Առհասարակ, դժբախտությունները գրեթե միշտ ունեն ուսուցողական նպատակ: Ով չգիտեր, թող դասը սովորի՝ ռուսները եկել են այլ նպատակներով, քան դուք էիք կարծում»:

Աղբյուրը` Սասուն Քոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր