ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Արցախցինե՛ր, իրեն հարցեր չունե՞ք»․ Ոսկան Սարգսյան
19:06, 06.08.2022 | mamul.am
5738 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Արցախցինե՛ր, իրեն հարցեր չունե՞ք
Պատերազմի ժամանակ սրճախմության սեսիաներ անող, Ադրբեջանի դեմ հոխորտացող այս նախագահացուին արցախցիները հարցեր չունե՞ն։ Տնազուրկ դարձած, իրենց հարազատների գերեզմանները թուրքին թողած հադրութցիները հավաք են անում Երևանում Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատների առաջ, բա չե՞ն ուզում Արայիկ Հարությունյանին հարցնել, թե ոնց տվին Հադրութը, ո՞վ էր Արցախի բունկերում ղեկավարում մարտական գործողությունները, ո՞վքեր էին պատասխանատու Հադրութի, Շուշիի պաշտպանության համար։ Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչներ, ձեր թողնելիք տների համար ինչո՞ւ փոխհատուցում չեք պահանջում Արցախի ամենահարուստ մարդը համարվող Արայիկ Հարությունյանից, ում ընտրություններում ձայն եք տվել»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր