Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը նշել է, որ Լաչինի միջանցքի փակվելուց հետո նոր երթուղին շահագործելիս այն ամբողջապես պետք է գործի ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում։ «Նոր երթուղին միջանցքի տրամաբանությամբ է գործելու, հինգ կմ-անոց հատվածն ամբողջովին գտնվելու է ռուսական խաղաղապահ զորքերի հսկողության տակ, այդտեղ ադրբեջանական զորքեր կամ այլ ծառայողներ չեն լինելու, այլ լինելու է նույն միջանցքի տրամաբանությամբ, ոնց որ գործում է այսօրվա Բերձոր-Աղավնո միջանցքը»,- ասել է նա։ |