ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Անցել է շուրջ 150 տարի, և հայ ժողովուրդը շարունակում է հույսը դնել աշխարհի հզորների վրա»․ Ավետիք Իշխանյան
21:00, 06.08.2022 | mamul.am
2548 | 1

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՀԱՎԱՏԱԼ․․․
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը տարակուսած է միջազգային հանրության լռությունից։ Հայաստանյան գործիչներն ու լրատվամիջոցները ոգևորությամբ տարածում են ԱՄՆ կոնգրեսականների, ԵՄ, ՌԴ քաղաքական գործիչների, ամենակարևորը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի խորը մտահոգությունները․․․ Ոռաա՜, շուտով միջազգային հանրությունը կսաստի Ադրբեջանին և Թուրքիային։

Անցել է շուրջ 150 տարի, և հայ ժողովուրդը շարունակում է հույսը դնել աշխարհի հզորների վրա։ Լավ, որքա՞ն կարելի է խաբված մնալ։ Թե՞ այդպես հարմար է, զվարճանալ, քեֆեր, հրավառություններ անել, հետո հայհոյել բոլորին, որ խաբեցին, ծախեցին։ Այդպես էլ խելքի չեկանք, դասեր չքաղեցինք մեր դաժան պատմությունից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր