«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի գրառումը․ «Հարավային Կովկասի առաջիկա ամիսների ճակատագիրը որոշում են բոլորը՝ բացի մեզանից: Մեր ճակատագիրը տնօրինում են այլ ուժեր, իսկ մենք դիտորդ են, անօգնական դիտորդ:
Ցավոք, առաջիկա օրերին կլինի հերթական այդպիսի որոշումը՝ հայկական Բերձորի ու Աղավնոյի հանձնումը թշնամուն: Հիմա Թուրքիան ու Ռուսաստանը քննարկում են Հայաստանի ճակատագիրը՝ առանց մեր կարծիքն ու մեզ հաշվի առնելու։ Ի՞նչ կլինի հետո...»։