ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ռուսաստանը չունե՞ր Ադրբեջանին ուղղակիորեն կամ Թուրքիայի միջոցով զսպելու ու պատերազմ թույլ չտալու լծակներ»․ Ստյոպա Սաֆարյան
23:30, 06.08.2022 | mamul.am
3747 | 0

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «Ոչ հռետորական հարց․
Սիրիական ճգնաժամի սկզբից մինչև հիմա Թուրքիայի նման պետությունը՝ իր ՆԱՏՕ-ական ստանդարտներով բանակով ու սպառազինությամբ Սիրիայի տարածքում իրականացրած բոլոր «ռազմական գործողությունների», իմա՝ էթնիկ զտումների, քրդերի նկատմամբ պատժիչ գործողությունների, Սիրիայի ինքնիշխան տարածքում անվտանգության գոտի ստեղծելու բոլոր գործողություններն իրականացրել է Ռուսաստանի համաձայնությամբ։ Այսինքն՝ Ռուսաստանը, անգամ ոչ իր ավանդական ազդեցության գոտիներում և այդքան հեռու՝ Մերձավոր Արևելքում ունեցել է ու ունի Թուրքիային զսպելու գործիքներ և Թուրքիան հաշվի նստել նրա «դաբրոների» կամ դրանց բացակայության հետ․․․

Ոչ հռետորական հացը հետևյալն է՝ Կովկասում, ուր Ադրբեջանը Թուրքիայի խամաճիկն է, որտեղ 44-օրյա պատերազմը դե ֆակտո ղեկավարվեց թուրքական ռազմական հրամանատարության ու հրահանգիչների կողմից, Ռուսաստանը չունե՞ր Ադրբեջանին ուղղակիորեն կամ Թուրքիայի միջոցով միջնորդավորված զսպելու ու պատերազմ թույլ չտալու լծակներ․․․

Մնացածը ինքներդ հասկացեք․ թե բա՝ Տավուշյան էսկալացիան, Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունները Ալիևին ջղայնացրեցին, նա էլ ֆազերը գցեց, Ռուսաստանն ի՞նչ աներ․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր