ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Հերունու աստղադիտակը տրամադրում է որպես տեսահոլովակների նկարահանման և անվաչմուշկներով սահելու տարածք, ինչի հետևանքով այն վնասվել է
00:18, 07.08.2022 | mamul.am
4527 | 0

Քարահունջ Հայագիտական կենտրոնի հայտարարությունը․ «Վերջերս մեծ վրդովմունքով տեղեկացանք, որ Պարիս Հերունու աստղադիտակը և հարակից տարածքը մի քանի տարով տրամադրվել է ինչ-որ ընկերությանը, ում նախաձեռնությամբ այնտեղ սեպտեմբերի 10-12-ին կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք։

Փառահեղ գործիքը նրանց կողմից մատուցվում է որպես «լքված աստղադիտակ», «պատմական հուշարձան» և այլն։
Հերունու աստղադիտակը ենթակա է վերազինման և վերաշահագործման, ինչը փաստել են նաև մի շարք արտասահմանյան մասնագետներ, բայց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որին պատկանում է գործիքը, շարունակաբար խոչընդոտում է այդ գործընթացին, և ինչ-ինչ պատճառով շահագրգռված չէ, որ այն աշխատի իր գործառույթների շրջանակներում՝ ի փառս հայ ազգի գիտական մտքի և ի օգուտ Հայաստանի:
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որը պատկանում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, չնայած որ սարքի պահպանման համար պետությունից տարեկան ստանում է 45 մլն դրամ, ոչ միայն այդ միջոցները չի ծախսում սարքի պահպանության նպատակով (գործիքը այնուամենայնիվ չի հսկվում և թալանվում է), այլև աստղադիտակը վարձով տրամադրում է որպես երաժշտական խմբերի հարթակ, տեսահոլովակների նկարահանման և անվաչմուշկներով սահելու տարածք:
Վերոնշյալ գործողություններից գործիքը ֆիզիկական վնասներ է կրել, ինչի արդյունքում էլ ավելի են խաթարվել անտենայի ճշգրիտ աշխատանքի պայմանները, և միևնույն ժամանակ այն նվաստացվել է բարոյապես։

Մասնագետների կարծիքով աստղադիտակը պետք է վերականգնվի իր ամբողջական ներուժին համապատասխան, և ծառայի գիտական, ռազմական ու այլ ասպարեզներում իր նպատակներին, որտեղ ապացուցված է դրա գերազանց պիտանելիությունը։ Որպես աստղադիտակ աշխատացվելու պարագայում, իր տեսակի մեջ աշխարհում եզակի այս գործիքը արդյունքում շատ ավելի մեծ եկամուտ, օգուտներ և այլ համբավ կբերի մեր Հայրենիքին։
Մոտ օրերին «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ն հանդես կգա գործնական քայլերի կոնկրետ ծրագրով»։

Պարիս Հերունու աստղադիտակը տրամադրում է որպես երաժշտական խմբերի հարթակ, տեսահոլովակների նկարահանման և անվաչմուշկներով սահելու տարածք, ինչի հետևանքով այն վնասվել է ործողություններից գործիքը ֆիզիկական վնասներ է կրել, ինչի արդյունքում էլ ավելի են խաթարվել անտենայի ճշգրիտ աշխատանքի պայմանները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր