ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վրաստանում չեք հանդիպի ադրբեջանական պետհամարանիշով ավտոմեքենաների․ վարկածները մի քանիսն են»․ Արման Վարդանյան
11:24, 07.08.2022 | mamul.am
8221 | 0

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Այն, որ Վրաստանում չեք հանդիպի ադրբեջանական պետհամարանիշով ավտոմեքենաների, դա պայմանավորված է նրանով, որ ադրբեջանական սահմանը փակ է։
Ադրբեջանը թույլ չի տալիս իր քաղաքացիներին ցամաքային ճանապարհով դուրս գալ երկրից, սա վերաբերում է բոլոր հարևան երկրներին։
Շրջանառվող վարկածները մի քանիսն են։
1. COVID -ով պայմանավորված։
2. Ավիափոխադրողին գերշահույթ ապահովել։
3. Պատերազմի սկսելու դեպքում, արտագաղթը կանխելու համար։
4. Վարկածը կարող եք դուք գրել։
Ադրբեջանում փակ սահմանը դժգոհություն է առաջացրել հատկապես` առևտրականների, փոքր և միջին բիզնեսի, ավտոտուրիզմի սիրահարների մոտ։ Վրաստանի, Իրանի սահմանակից բնակավայրերում ապրող բնակչությունը, ովքեր առևտուր էին անում, կամ հարևան երկրներում հանգստանալ ցանկացողների համար ձեռնտու չէ կարճ հեռավորությունը հաղթահարելու համար հասնել Բաքու, ինքնաթիռով թռնել Թիֆլիս, որը 105 եվրո արժի մենակ մեկ ուղղությամբ մեկնելը։

Ես ունեմ իմ վարկածը, բայց դրա մասին կգրեմ ավելի ուշ, երբ բավարար ինֆորմացիա ունենամ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր