ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 404.56, EUR 396.27, RUB 6.59, GBP 452.78
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Ադրբեջանը կամ որևէ մեկը ոչ մի տեղ էլ չեն շտապում, այլ պարզապես աշխատում են»․ Հակոբ Բադալյան
11:54, 07.08.2022 | mamul.am
2033 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Պարբերաբար խոսվում է այն ասին, թե Ադրբեջանը շտապում է, կամ ինչ որ բանի է սպասում, կամ սա է շտապում, նա է շտապում: Ու այս խոսակցությունը մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ թողնում է մի նստվածք, թե ինչ-որ տեսանելի հեռանկարում սպասվում է մեզ համար շահեկան, իսկ իրենց համար ինչ որ վտանգավոր կամ անբարենպաստ մի բան, ու դրա համար էլ շտապում են: Ու այդ մտայնության ձևավորումը իրականում ոչ թե խթանիչ է մեզ համար, այլ բթացնող, թմրեցնող մի բան: Մինչդեռ, Ադրբեջանը կամ որևէ մեկը ոչ մի տեղ էլ չեն շտապում ու ոչ մի բան էլ չեն սպասում, այլ պարզապես աշխատում են: Միջազգային քաղաքականությունն անընդհատ աշխատանք է, որը մեր կատեգորիայի պետություններից պահանջում է ոչ թե շտապել, այլ հաշվարկել և չուշանալ, չմնալ հետ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր