ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Անթույլատրելի իրականություն, որում հայտնվել ենք մենք»․ Էդգար Ղազարյան
14:54, 07.08.2022 | mamul.am
3384 | 0

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անթույլատրելի իրականություն, որում հայտնվել ենք մենք
ՀՀ վարչապետին ենթակա մարմին հանդիսացող Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից արգելվել է սփյուռքում ապրող մի շարք հայերի, մասնավորապես՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների գործունեությունը համակարգող Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը հայրենիք, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2022 թվականի օգոստոսի 4-ի ՀՀ կառավարության նիստում, հանձնարարական է տվել իրեն ենթակա ԱԱԾ-ի տնօրինեին՝ ապահովել ցանկացած ադրբեջանցու մուտքը Հայաստան՝ սահմանի իրենց համար նախընըրելի ցանկացած հատվածից և ապահովել նրանց անվտանգ տեղաշարժը Հայաստանի տարածքում։
Ես այս իրականությունը հանդուրժել չեմ կարող և պատրաստ եմ այդ ամենի դեմ վճռական պայքարի։ Հուսամ կգտնվեն հայրենասեր և գիտակից մարդիկ, ովքեր այդ պայքարին ուժ, շունչ և բովանդակություն կհաղորդեն՝ մեկտեղելով մեր ջանքերը»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր