ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ռուսաստանը հետսովետական բոլոր երկրներից ունի պահանջներ»․ Հայկ Մանասյան
15:12, 07.08.2022 | mamul.am
4311 | 0

Բժիշկ Հայկ Մանասյանի գրառումը. «Ռուսաստանի և Արևմուտքի մասին, ինչպես նաև արևմտամետ քաղաքական պրոստիտուցիայի մասին պետք է իմանալ հետևյալը։
Ռուսաստանը հետսովետական բոլոր երկրներից ունի պահանջներ` շատ, թե քիչ, հիմնավոր, թե անհիմն, ունի պահանջներ։

Այդ պահանջներից ելնելով Ռուսաստանը շատերին պատժել է, պատժում է ու դեռ պիտի պատժի։ Չկասկածեք։ Հիշեք 90-ականների Ադրբեջանը, 2008-ի Վրաստանը, 2020-ի Հայաստանը։

Բայց նշված և չնշված օրինակները մանրուք են այն ամենի դեմ, ինչ Ռուսաստանն արեց Ուկրաինայում։
Իսկ հիմա ուշադրություն։ Ուկրաինական դասը, պիտի որ հետխորհրդային բոլոր երկրներին ուսանելի լիներ առաջիկա տասնամյակներում դեպի արևմուտք ձգտելու և հակառուսական տրամադրվելու հարցում։
Բոլոր-բոլորին պիտի հասկանալի լիներ, թե ինչ ասել է «Ելցինի նման հիշաչար թշնամի»։

Ու էդպես էլ կլիներ, եթե...
Եթե Արևմուտքը գործի չդներ տեղեկատվական սիլոս թողարկող իր մամուլը և իր կողմից վճարվող քաղաքական փորձագիտական պրոստիտուցիան։

Ու եկան սրանք իրենց լոլոներով, թե Ռուսաստանը պարտվում է, ջախջախվում է, կործանվում է, նահանջում է և այլն։

Եվ ինքնախաբեության այս շղարշը չեզոքացնում է ռուսական պատժիչ գործողության ազդեցությունը մնացած երկրների վրա, ու դասը դարձնում պակաս ուսանելի։ Հետևաբար նրանք, ովքեր կլինեն ուշիմ և ըմբռնող, կշահեն նրանց հանդեպ ովքեր կլինեն պնդաճակատ ու անընկալ։
Նեյտրալիտետը մեր արտաքին քաղաքականության համար չունի այլընտրանք։ Կամ մենք կհասնենք նեյտրալիտետի, կամ կկորցնենք մեր պետականությունը։
Դադարեք բանատեղ դնել բոլոր արեմտամետ քարոզիչներին, ինչքան էլ նրանք լինեն բարոյապես ազնիվ ու գաղափարապես քյալ։

Ռուսամետ քարոզիչները վաղուց են աղբանոցում։
Օրակարգում պիտի լինի նեյտրալիտետի հարցը, միայն նեյտրալիտետի հարցը և նեյտրալիտետին վերաբերվող պատասխաններ։

Երկրին իշխում է նա, ով օրակարգ է թելադրում։ Եթե մեր երկրին իշխում ենք մենք, ապա օրակարգում Նեյտրալիտետն է»։

Աղբյուրը` Հայկ Մանասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր