Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Միշտ մտածում եմ, թե ինչու է մեր ժողովուրդն ավելի խաղաղասեր, քան մեր թշնամին... Ավելին՝ տարիներ շարունակ շփման գծում արհեստականորեն պահպանելով լարվածությունը, զուգահեռ պատրաստվում էր ռևանշի... Բայց քանի որ մինչև 2018-ը դիմացը կանգնած էր իրական ուժ (թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական), նախընտրում էր հետաձգել, այլ ոչ թե հրաժարվել վճռական առճակատումից... Հիմա հարց. այդ խաղաղություն ասվածը, եթե մեզ համար այդքան նախընտրելի ու պարտադիր անհրաժեշտություն է, ապա ինչո՞ւ աշխարհի կենսունակ գրեթե բոլոր պետությունները, դրանց շարքում նաև մեր թշնամի երկիրը, այդքան շատ են «սիրում» պատերազմը... |