ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հնարավոր կլինի՞ այդ օրերին մի 10 հազար հայ լինի Բորձորում». Հովհ. Իշխանյան
17:24, 07.08.2022 | mamul.am
5340 | 1

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի գրառումը․ «Նախ, նոյեմբերի 9-ի հայտարարությունով չկա Բերձորը հանձնելու, հայաթափելու մասին խոսք։ Երկրորդ, հայկական այսպես կոչված իշխանություններն են հանձնողն ու հայաթափողը։ Երրորդ, Արցախի ստորագրությունը չկա այդ հայտարարության տակ։ Չորրորդ, հայկական կողմի ստորագրությունը պատկանում ա դավաճանի։
Բերձորի հայերը կարող են և անհրաժեշտ է, որ իրենց տները չլքեն։ Սակայն հայկական այսպես կոչված կողմի շանտաժների, հոգեբանական ճնշումների տակ դա դժվար է անել։
Ուրեմն, պետք է աջակցություն։
Ասում են, թե օգոստոսի 25-ին ազերները պիտի մտնեն, բոլորին սպանեն, եթե դուրս չգան։ Շատ լավ։ Եթե այդքան հեշտ է սպանելը, ապա պետք է ողջ հայությանը մոբիլիզացնել ու ֆիզիկապես ուղարկել այստեղ՝ Բերձոր, օգոստոսի 24-ին, 25-ին, 26-ին։
Քանի՞ հոգի են մասնակցել ցույցերին ու գոռացել առանց թուրքի Հայաստան։ 500 հազա՞ր, 100 հազա՞ր, 50 հազա՞ր։ Քանի՞սը կարող են գալ։
Քանի՞ համայնքներ ու կազմակերպություններ են նոյեմբերի 9-ից հետո սրանց հրաժարականը պահանջել։ Նրանցից որո՞նք կարող են գալ։
Քանի՞ մտավորական է անդադար խոսել սրանցից ազատվելու մասին։ 420 մտավորական հայտարարություն էր տարածել։ Քանի՞սը կարող են գալ։
Քանի՞ պատգամավոր է մանդատ ստացել Արցախը սրանցից պաշտպանելու համար։ Բոլորը պիտի գան, տեղի բնակիչներին երեշխավորեն, որ իրենք մնալու են այստեղ, եթե ազերները մտնեն ու էդպես համոզեն բնակիչները չգնան։
Ի վերջո, հնարավոր կլինի՞ այդ օրերին մի 10 հազար հայ լինի այստեղ։ Եվ այդ դեպքում ի՞նչ, պիտի ազերները մտնեն, սպանե՞ն։
Ես ու Ալիսոնն էլ ստեղ՝ մտքներս կենտրոնացած ա Բերձորը պաշտպանելու ձևեր գտնելուն։ Միացեք խելք, խելքի տանք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր