ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Աֆրիկայում նոր պատերազմ է հասունանում
21:42, 07.08.2022 | mamul.am
6478 | 0

Չադը փակել է Սուդանի հետ սահմանը Սուդանի տարածքում 18 մարդու սպանության պատճառով երկու երկրների միջև լարվածությունից հետո, հայտնում է Al Hadath-ը։

Չադի իշխանությունների կողմից սահմանը փակ է անորոշ ժամանակով։ Միաժամանակ, Սուդանը լրացուցիչ բանակային ստորաբաժանումներ է ուղարկում Սուդանի Արևմտյան Դարֆուր նահանգի՝ Չադի հետ սահման։ Երկու երկրների համատեղ սահմանի երկարությունը 1,4 հազար կիլոմետր է, այն անցնում է Սահարա անապատի արևելյան շրջաններով։

Շաբաթ օրը Սուդանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Չադի դեսպանին այն բանից հետո, երբ Սուդանի իշխանությունները հայտնել են, որ Արևմտյան Դարֆուրից 18 հովիվներ սպանվել են Չադի կողմից: Չադի սահմանային գոտում հովիվները փնտրելիս են եղել իրենց ուղտերը, որոնք գողացել էին հարևան երկրից անհայտ անձինք։ Հետդարձի ճանապարհին Սուդանում դարանակալել են հովիվներին ու սպանել։ Իրադարձություններն առաջացրել են Արևմտյան Դարֆուր նահանգի իշխանությունների սուր արձագանքը, որոնք կենտրոնական կառավարությունից պահանջել են կարգուկանոն հաստատել երկու երկրների սահմանին։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր