ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սահուն մտնում ենք ծրագրի հաջորդ, միգուցե վերջին փուլ». Արշալույս Զուրաբյան
03:06, 08.08.2022 | mamul.am
4388 | 0

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում և Հայաստանով ապրող յուրաքանչյուր մտածող ու զգացող մարդ հոգեպես կոտրված է։ Իշխանության բերված խամաճիկ ռեժիմն ամեն ինչ անում է բոլորիս մեջ անորոշության, անօգնականության, խուճապի զգացողությունը խորացնելու և զոհի հոգեբանություն ձևավորելու համար։ Ռեժիմի թիրախում ամբողջ հասարակությունն է։ Պետական մակարդակով ագրեսիվ հետևողականությամբ իրականացվում է լավ ծրագրված ներքին ագրեսիա՝ չընդհատվող հոգեբանական բռնություն՝ ժողովրդի մեջ արժանապատվությունն ու ինքնապաշտպանության բնազդը վերջնականապես խեղդելու և արտաքին ագրեսիան էլ ավելի դյուրացնելու ու ավարտին հասցնելու համար։ Եվ սա նրանց հաջողվում է։ Օր-օրի մեզ զգում ենք ավելի թույլ ու ընդարմացած, սառն ու անտարբեր, լքված ու անօգնական։ Սահուն մտնում ենք ծրագրի հաջորդ, միգուցե վերջին փուլ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր