Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, այդ թվում՝ 15 երեխա և 4 կին, հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը:
«Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ 15 երեխա և 4 կին, 311 մարդ վիրավորվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։