ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում ՀՀ իշխանությունը գործելու հնարավորություն այլևս չունի». Տիգրան Աբրահամյան
09:48, 08.08.2022 | mamul.am
4390 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մեկ շաբաթ է՝ բոլոր մանրամասներով ուսումնասիրում եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի դրդապատճառները։

Ե՛վ քաղաքական, և՛ ռազմական, և՛ ռեգիոնալ տեսանկյունից, դետալային, հաշվարկված օպերացիա էր։

Ադրբեջանի՝ այս փուլի համար նախանշած քաղաքական պահանջները ՀՀ իշխանությունները հրատապ կերպով իրականացրեցին, իսկ ռազմական առումով՝ ադրբեջանական զորքերը վերադասավորումներ/վերադիրքավորումներ իրականացնելով Արցախի ուղղությամբ, սեղմում են օղակը՝ մեծացնում ճնշումը։

Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը գործելու, քայլ անելու հնարավորություն այլևս չունի, եթե նույնիսկ, ինչ-ինչ հրաշքով, նման ցանկություն առաջանար։

Այս ծանր պայմաններում հնարավորության պատուհան կարող է բացվել միայն այն դեպքում, եթե ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն, հակառակ դեպքում Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում և որքան իրավիճակը թույլ տա՝ կշարժվի առաջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր