ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Անուշադրության պետք չէ մատնել ռուս-թուրքական վերջին հանդիպման հետևանքները». Ստյոպա Սաֆարյան
10:54, 08.08.2022 | mamul.am
4458 | 0

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «Անուշադրության պետք չէ մատնել ռուս-թուրքական վերջին հանդիպման հետևանքները։ Էրդողանը գերազանցիկի նման կատարում է իր մասով պարտավորությունները. արդեն թուրքական բանկերը ներդրում են անում «Միր» քարտի մեջ, որը Պուտինի խնդրանքն է։ Էրդողանը մասնակիորեն Ռուսաստանից գազը գնելու է ռուսական ռուբլով, որը Պուտինի խնդրանքն է։ Արդեն հացահատիկից բեռնված երեք նավ ուկրաինական նավահանգիստներից դուրս են եկել Թուրքիա, այնտեղից դեպի Տրիպոլի, որը Ռուսաստանի ու ՄԱԿ ուզածն է հացահատիկային միջանցքի թեմայով։ Երկու օր է անցել, ու Էրդողանն այսքան արագ, գերազանցիկ անում է իր մասը։ Կասկածո՞ւմ եք, որ Պուտինն էլ իր մասը չի անելու կամ անում: Լաչինի հանձնումն առավելագույն երեք տարվա փոխարեն մինչև երկու տարին լրանալը հենց այն է, երբ օդանավում Էրդողանն ասել էր, թե Սրցախն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում է... Այսինքն՝ նա էլ գերազանցիկի նման կատարում է իր մասը... Թող ոչ մեկ չպաշտպանի այս հրեշավոր գործարքն ու չմեղադրի զոհին՝ հային...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր