ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Թշնամական իշխանության դեմ Ազգային Ազատագրական պայքար սկսելու ժամանակը գնալով սպառվում է». Նարեկ Սամսոնյան
00:24, 09.08.2022 | mamul.am
1642 | 1

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլևս հարյուր տոկոսանոց փաստ է, որ այս իշխանությունները չունեն անգամ 1 տոկոս հնարավրություն ապահովելու Հայաստանի սահմանների և ժողովրդի անվտանգությունը: Վերոգրյալը պարզ էր դեռևս սրանց իշխանության գալու պահից, բայց իշխանությունների հակադիր բևեռում գտնվողները չկարողացան անել իշխանափոխություն ու 18-ի տեսական արհավիրքներն այլևս գործնական դժոխք են դարձել: Թշնամին այսօր գործնականում ունի բոլոր հնարավորությունները Երևանի սրտում ադրբեջանական դրոշը ծածանելու ու, եթե այսպես շարունակվի, դա ընդամենը ամիսների/տարիների հարց ա լինելու: Էս թշնամական իշխանության դեմ Ազգային Ազատագրական պայքար սկսելու ժամանակը գնալով սպառվում է, իսկ դա միակ ճանապարհն է, որով հնարավոր կլինի խուսափել Հայաստանը կորցնելուց: Առանց սահմանների, առանց քաղաքական թույլատրելի գծերի ու անձնազոհ պայքար կամ հայրենազրկում, որում մենք հավասարապես կիսելու ենք տեղի ունեցածի պատասխանատվությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր