ՉԺՀ-ը կոչ է անում ԱՄՆ-ին՝ հարգել Պեկինի շահերն ու հրաժարվել Թայվանի օգնությամբ Չինաստանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու պատրանքից, այս մասին հայտնել է Չինաստանի ՊՆ ներկայացուցիչ Ու Ցյանը, փոխանցում է РИА Новости-ն: Նա հորդորել է ԱՄՆ-ին՝ «սխալ ճանապարհով ավելի ու ավելի հեռու չգնալ»: Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել էր Թայվան։ Նա դարձել է ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով այցելել է կղզի վերջին 25 տարվա ընթացքում: |