ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Կրեմլը հայտնել է՝ որն է Պուտինի և Զելենսկու հանդիպման պայմանը
14:30, 08.08.2022 | mamul.am
5686 | 0

Թուրքիան բազմիցս առաջարկել է իր ծառայությունները Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ կազմակերպելու համար, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը անհնար է՝ առանց բանակցողների «տնային աշխատանքի» կատարման, այլ կերպ ասած՝ հանդիպումը կախված է բանակցողների աշխատանքից։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն:

«Ուկրաինական կողմը դուրս է եկել տեսադաշտից. հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- հավելել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ առայժմ պայմաններ չկան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր