ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.46, EUR 400.80, RUB 6.70, GBP 456.43
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Մեր դժբախտություններն սկսվեցին 1828 թվից հետո». Լյովա Եղիազարյան
14:18, 08.08.2022 | mamul.am
3914 | 0

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․ «Ռուսներին քծնելու մակարդակը հասել է այն աստիճանի, որ որոշ գործիչներ ու իրենց Ղարաբաղի հարցով գիտակ համարող վերլուծաբաններ Հայաստանի իշխանություններին մեղադրում են ռուս ղեկավարության հետ շանտաժի լեզվով խոսելու մեջ, երբ նրանք իրավացիորեն բողոքում են խաղաղապահներից՝ իրենց առաքելությունը չկատարելու համար։

Եվ հերիք է ժողովրդին վախեցնել, թե ռուսները չլինեն, մենք ինչ ենք անելու։

Մենք անելու ենք այն, ինչ անում էինք Թուրքմենչայի տխրահռչակ պայմանագիրը կնքելուց առաջ, երբ խաղաղ ապրում էինք թուրքերի հետ կողք կողքի:

Հայաստանի՝ 1555 թվականի բաժանումից հետո, մոտ երեք հարյուր տարի հայ-թուրքական լուրջ բախում չի եղել:

Մեր դժբախտություններն սկսվեցին 1828 թվից հետո ու շարունակվում են ցայսօր:

Երկու հարյուր տարվա մեջ ցույց տվեք մի դեպք, որտեղ Ռուսաստանը կանգնել է իր «բարեկամի» կողքին։

Ինչպես օրհնել են նրա մուտքը, այնպես էլ կօրհնենք նրա ելքը։ Սա զգացմունքային գրառում չհամարեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր